Դևիս Ստյուարտ
Դևիս Ստյուարտ | |
---|---|
Ի ծնե | անգլ.՝ Edward Stuart Davis[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1892[2][1] |
Ծննդավայր | Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Վախճանվել է | հունիսի 24, 1964[3][4][5][…] (71 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Grand Central School of Art? |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | American modernism? |
Ժանր | պրեցիզիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Ռոբերտ Հենրի |
Պարգևներ | |
Հայր | Edward Wyatt Davis? |
Մայր | Helen S. Davis? |
Stuart Davis (painter) Վիքիպահեստում |
Դևիս Ստյուարտ (անգլ.՝ Stuart Davis դեկտեմբերի 7, 1892[2][1], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 24, 1964[3][4][5][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, կուբիզմի և գեղանկարչության մեջ փոփ արտի ներկայացուցիչ։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարչի հայրը` Էդվարդ Դ. Դևիսը, «Ֆիլադելֆիա Պրեսի» մշակույթի բաժնի պատասխանատու խմբագիրն էր և սերտ համագործակցել է վրձնի այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք են Ջոն Սլոյնը, Ջորջ Լաքսը, Ռոբերտ Հենրին և Վիլյամ Գլակենսը։ Ստյուարտը 1910-1913 թվականներին գեղանկարչություն է սովորել Նյու Յորքում, Ռոբերտ Հենրիի արվեստի դպրոցում։
Հենց այդ ժամանակ երիտասարդ նկարիչը ընկնում է «hot music»-ի ուժեղ ազդեցության տակ և հաճախակի այցելում է Սան Խուան Հիլում գտնվող ջազային բարեր։ Հենց այդ տպավորությունները դառնում են նրա այդ ժամանակվա ստեղծագործական կյանքի հիմնական թեման։ 1913 թվականին իր մի քանի նկարներով մասնակցում է ժամանակակից արվեստի Էրմորի ցուցահանդեսին, որը տեղի է ունեցել Նյու Յորքում։ Դևիս Ստյուարտը եղել է ցուցադրության ամենաերիտասարդ մասնակիցը։ Հաջորդ տարիներին համագործակցել է «Հափրես Ուիքլի» ամսագրի հետ` դրա համար տիտղոսաթերթեր ստեղծելով։ 1917 թվականին կայացել է նրա առաջին անհատական ցուցահանդեսը Շերիդեն Սքուեր պատկերասրահում (Նյու Յորք)։ 1927-1928 թվականներին ճամփորդել է դեպի Մեքսիկա և Փարիզ։ 1931 թվականին դասավանդել է Արվեստի ուսանողական լիգայում (Art Students League): Հաջորդ տարի որմնանկար է արել քաղաքային Ռադիո Մյուզիք հոլում։ 1940 թվականից հետո դասավանդել է Սոցիոլոգիական հետազոտությունների նոր դպրոցում։ 1945 թվականին Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպվել է Դևիսի աշխատանքների հետահայաց ցուցադրություն։ 1956 թվականին մասնակցել է Վենետիկի բիենալեին։ Մինչև կյանքի վերջը Դևիս Ստյուարտն ապրել և ստեղծագործել է Նյու Յորքում։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Ավտոտնակ №. 1», 1917
-
«Ծառը և սափորը», 1921
-
«Լաքի Սթրեյք», 1921
-
«Զանգակատունը և փողոցը», 1922
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sam Hunter «Amerikanische Avantgarde», Herrsching 1988.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Hills P. Stuart Davis — 1996. — P. 151. — ISBN 978-0-8109-3219-7
- ↑ 2,0 2,1 Whiting C. Davis, Stuart // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T021615
- ↑ 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Stuart Davis (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Stuart Davis — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7